Մեր մասին

 

«Մադրիա Պրոեկտ» ՍՊ Ընկերությունը հանդիսանում է էներգետիկ ոլորտի ինժեներական կառույց`հիմնադրված 2020 թվականին։ Գործունեության նպատակն է ներդնել մեր լավագույն մասնագետների փորձն ու գիտելիքները ի շահ էներգետիկ ոլորտի զարգացման։


Փորձաքննության լիցենզիա 


Նախագծային լիցենզիա 

Մասնագիտական կազմ

«Մադրիա Պրոեկտ» ՍՊ Ընկերության աշխատանքային կազմը գլխավորում են առաջին կարգով հավաստագրված փորձառու մասնագետներ, ովքեր ապահովում են աշխատանքների բարձր որակ` սեղմ ժամանակահատվածում:

ՄԱՐԻԱՄ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հիմնադիր տնօրեն

  • Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ շինարար 

1-ին կարգ

  • Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ նախագծող

1-ին կարգ

ԳԵՂԱՄ

 ՎԱՆԵՑՅԱՆ

Գլխավոր ճարտարագետ

  • Էլեկտրաէներգետիկ ճարտարագետ շինարար

1-ին կարգ

ԳՈՌ

ՄԱՆՈՒԿՅԱՆ

Առաջատար ճարտարագետ

  • Նախագծող

Մեր առավելությունը

Ընկերությունն իրականցնում է բազմապրոֆիլ գործունեություն, կատարում է ամբողջական փաթեթի պատրաստում, այն է` նախագծային և հաշվարկային, մոնտաժային և կարգաբերման աշխատանքներ, փորձաքննություն և  խորհրդատվական ծառայություններ։ 

Ինչը հնարավորություն է ընձեռնում ավելի արագ և սեղմ ժամկետներում կատարել մեզ վստահված աշխատանքները։


Աշխատանքներ

«Մադրիա Պրոեկտ» ՍՊ Ընկերությունն, այսուհետ, իրականացնում է հետևյալ աշխատանքները 

📌 Նախագծում
     1) Տեխնիկական առաջադրանքի կազմում
     2) 6(10)կՎ, 35կՎ, 110կՎ, 220կՎ էլեկտրական ենթակայանների առաջնային շղթաների՝ ուժային մասի նախագծում
     3) 6(10)կՎ, 35կՎ, 110կՎ, 220կՎ  օդային գծերի նախագծում 
     4) 6(10)կՎ, 35կՎ մալուխային գծերի նախագծում
     5) Շանթապաշտպանության նախագծում
     6) Հողանցման ցանցի նախագծում
     7) Աշխատանքային, վթարային և էվոկուացիոն լուսավորության նախագծում
     8 ) 6(10)կՎ, 35կՎ, 110կՎ, 220կՎ էլեկտրական ենթակայանների ռելեական պաշտպանության, ավտոմատիկայի և երկրորդային շղթաների նախագծում։
     9) Միկրոպրոցեսորային պաշտպանությունների (տերմինալ) նախագծում
    10) Ենթակայանի հաստատուն հոսանքի նախագծում
    11) Ենթակայանի փոփոխական հոսանքի նախագծում
    12) Ենթակայանի ազդանշանային համակարգի նախագծում
    13) Բաշխիչ պահարանի արտաքին կապերի նախագծում
    14) Ենթակայանի լարման տրանսֆորմատորի շղթաների նախագծում
    15) Ենթակայանի հոսանքի տրանսֆորմատորի շղթաների նախագծում
    16) Հսկիչ մալուխների մալուխային ուղիներինախագծում, մալուխային մատյանի կազմում, օգտագործվող մալուխների ծավալների տեղեկագրի տրամադրում
    17) SKADA համակարգի նախագծում
    18) Կարճ միացման հոսանքների հաշվարկ
    19) Ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի դրվացքների հաշվարկ
    20) Կատարողական փաստաթղթերի կազմում և տրամադրում

📌 Պահարանների նախագծում՝ գործարնային գծագրերի կազմում
     1) Տրանսֆորմատորային պաշտպանության պահարան
     2) Գծերի պաշտպանության պահարան
     3) Մուտքային անջատիչի, սեկցիոն անջատիչի պաշտպանության պահարան
     4) Լարման և հոսանքի տրանսֆորմատորների պահարան
     5) Բաշխիչ պահարան
     6) Հաստատուն հոսանքի պահարան (ЩПТ)
     7) Փոփոխական հոսանքի պահարան (ЩСН)
     8 ) և այլն...

📌 Մոնտաժ
     1) Երկրորդային շղթաների մոնտաժային աշխատանքների իրականացում ենթակայանում

📌 Կարգաբերում 
     1) Երկրորդային շղթաների կարգաբերման աշխատանքների իրականացում և փորձարկում ենթակայանում

 📌 Ուսուցում
      1) Միկրոպրոցեսորային պաշտապանությունների ուսուցում՝ շահագործող անձնակազմին

 📌 Մատակարարում
      Էլեկտրական սարքավորումների գնում և մատակարարում
 
💡

01

Սկզբունքային և մոնտաժային էլեկտրական սխեմաների նախագիծ 

02

Բնակելի տան արտաքին և ներքին լուսավորության ցանցի նախագիծ

03

Մոնտաժային աշխատանքների կատարման ընթացքը 

«Արագածոտն-1» 110/10 կՎ ենթակայանում

04

«Արագածոտն-1» 110/ 10 կՎ ենթակայանի ռելեական պաշտպանության և ազդանշանային համակարգի կարգաբերման աշխատանքներ

05

Բաշխիչ պահարանի մոնտաժում և  կարգաբերում 110/ 10 կՎ ԲԲՍ-ում 

«Արագածոտն-1» ենթակայան

.

Հետադարձ կապ

Ընկերության հետ կապ հաստատելու համար զանգահարեք նշված հեռախոսահամարով՝ (+374)95 678 628, 

կամ ուղարկեք հաղորդագրություն՝ լրացնելով ստորև նշված դաշտերը: